Հայաստանում սկսվել են ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի եռօրյա վարժանքները
Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը Հայաստանում սկսել են ուսումնամեթոդական հավաքները: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:
Հուլիսի 11-ին ՀՀ-ում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի ղեկավարությամբ սկսվել է ուսումնամեթոդական հավաքի անցկացումը ՀԱՊԿ անդամ երկրների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի հետ, որոնք առանձնացված են կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում (ՕԱՀՈւ):
Նշվում է, որ վարժանքները կանցկացվեն 3 օր` Հայաստանի ոստիկանության կրթական համալիրի բազայում: