Սթիվեն Քինգը Թրամփին «ֆեյք նախագահ է անվանել
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ֆեյք» նախագահ է անվանել: Այս մասին գրողը ֆվիթերյան գրառում է կատարել:
«Նորությունները ճշմարտացի են. նախագահն է «ֆեյք»»,- հայտարարել է Քինգը:
Թվիթը անմիջապես հազարավոր մեկնաբանություններ և դիտումներ է հավաքել և տարածվել է համացանցում:
Գրողի երկրպագուները միանգամից պաշտպանել են վերջինիս, օգտատերերի մեծ մասն էլ սկսել է նախագահի համար այլընտրանքներ հորինել:
Սպիտակ տնից մեկնաբանություններ դեռ չեն եղել, միայն հայտնի է, որ Թրամփը Սթիվեն Քինգին ավելացրել է «սև ցուցակի մեջ»: