Լողազգեստով կինը պարել է Ստամբուլի կենտրոնում` ի նշան բողոքի (տեսանյութ)
ԹուրքիաՍտամբուլի Թաքսիմ կենտրոնական հրապարակում լողազգեստով փողոց դուրս եկած կինը ցնցել է ոչ միայն 12 մլն բնակչություն ունեցող քաղաքը, այլ նաև ողջ Թուրքիան: Ինչպես հայտնում է "CNN Turk" հեռուստաալիքը, ականջակալներով կինը, ում հագին միայն լողազգեստ է եղել, սկսել է պարել հրապարակի կենտրոնում:
Նրան հատկապես բուռն ծափահարում էին տղամարդիկ, իսկ հիջաբ հագած կանայք, մոտենալով մահմեդական կնոջը, ամոթանք էին տալիս վերջինիս' չափից դուրս խիզախության համար:
«Ես ցանկանում էի ստիպել մարդկանց մտածել»,- իր քայլը բացատրել է կինը:
Ոստիկանությունը քաղաքակիրթ կերպով հրապարակից հեռացրել է թրքուհուն և խնդրել հագնվել: