Աբովյանում 3 տարեկան երեխան ընկել է տան պատուհանից և մահացել
News.am-ը գրում է. Աբովյանում հուլիսի 10-ին 3 տարեկան տղա երեխա է ընկել շենքի 5-րդ հարկից և մահացել:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ մահացած փոքրիկը ընտանիքի միակ երեխան էր: Այդ ժամանակ երեխան տանը մոր հետ մենակ է եղել: Երեխան բնակարանի պատուհանից է ընկել և մահացել: