Ադրբեջանական «խաղաղության» նոր բանաձևը
Վերջերս ձախողված Ալիևյան «խաղաղության պլատֆորմից» հետո Ադրբեջանի սուլթանը որոշել է նոր նախաձեռնություն իրականացնել: Այժմ էլ իբր ադրբեջանցի և հայ երիտասարդները միավորվում են «Երիտասարդությունը հանուն ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման» նախաձեռնության շուրջ:
Սակայն , ինչպես նախորդ անգամ այս անգամ ևս նախաձեռնությունը ոչ մի կապ չունի նշված խնդրի հետ: Այսինքն ոչ մի խաղաղության մասին Ադրբեջանը չի մտածում: Ցանկացած հայ, ով կցանկանա մասնակցել Ալիևի այդ քարոզչությանը պետք է հստակ գիտակցի, որ մասնակցելով դրան ինքը համաձայնություն է տալիս այն մտքին, որ Արցախը ադրբեջանական տարածք է:
Իլհամ Ալիևի իշխանության խաղաղության բանաձևը միայն սա է՝ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, ինչ գնով էլ լինի: Պատերազմի մեջ գտնվող ժողովրդին ամենահեշտ կառավարելու միջոցը դա «խաղաղություն» խոստանալն է:
Վաղուց արդեն պարզ է դարձել, որ Ադրբեջանի հետ նման նախաձեռնությունների շնորհիվ հնարավոր չէ խաղաղություն հաստատել, քանի որ ցանկացած քայլ ու որոշում կատարվում է բացառապես իրենց ղեկավարության կողմից գծված սխեմայով:
Ու ընդհանրապես, Ադրբեջանի հետ կապված ցանկացած գործարք կատարելուց առաջ մի լավ մտածեք, թե որտեղ են ցանկանում ձեզ գցել, դա կլինի խնձոր, կոնֆետ և աղ ներկրել , թե «խաղաղության պլատֆորմի» մասնակցել:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: