Մեր գլխին պիտի ուրիշի մահակ լինի
Երկու բան ենք լավ կարողանում. կամ ցեղասպանվում ենք,կամ ինքնասպանվում:
Հաղթանակնե՞ր.ունենք: Բայց էլի երկու բան ենք լավ կարողանում.արյունով վերցնում ենք,թղթով՝ վերադարձնում:
Մեր գլխին պիտի ուրիշի մահակ լինի.
համախմբվու՜մ ենք,միասնակա՜ն ենք դառնում,եկեղեցի՜,մշակու՜յթ,արվե՜ստ:
Ինքներս՝ մեզանով, ինքներս մեզ ենք մասնատում ու բաժանում,որովհետև եկեղեցի,արվեստ,մշակույթ,չսովորեցինք ունենալ առանց մահակի:Որովհետև սեփական մահակ ունենք,աշխա՜րհը չունի.
երկու բան է լավ կարողանում:
Ու էսպես,շարա՜ն-շարա՜ն, սեփական մահակից փախչում ու էլի ուրիշի մահակի տակ ենք տնավորվում՝ ասելով,թե հայը մի՜շտ եղել է,հավերժ էլ լինելու է:
Էդպես էլ չսովորեցինք՝ եկեղեցի՜,արվե՜ստ,մշակու՜յթ ճանաչել ու կարդալ;
«Երբ լեզուն ուղեղից առաջ է ընկնում,ականջների նշանակությունն այլևս գնահատվում է դրանց չափսերով»:
Գրածս,ընդամենը ֆ.բ.-յան գրառում է,Ձեզ նեղություն մի տվեք;
Ազատ Աբրահամյան.ֆեյսբուք: