Ինչո՞ւ Աղվան Հովսեփյանի քայլը միանշանակ չի ընկալվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ Դատախազի օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն իր նախկին կառույցի աշխատակիցներին պարգևատրել է, ինչը միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ ոմանք նախանձում են՝ իրենք չկան պարգևատրվածների շարքում, ոմանք էլ դա համարում են նվաստացուցիչ․
«Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգևատրի, բա Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը ռիսկ կանե՞ր տենց բան աներ, էթիկայի հարց է»։ Կոմիտեից մեզ հայտնեցին, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազներ խրախուսվել են՝ մի քանիսը շնորհակալագրեր են ստացել՝ վաստակի համար, կրծքանշաններ, մեդալներ։
Դատախազներից 2-ն էլ դրամական խրախուսանք՝ 200 հազար դրամ։ Ովքե՞ր են այդ երկուսը, քննչականից չպատասխանեցին՝ անձնական տվյալներ չեն կարող հայտնել։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: