Արքայադստերը վայել. Հարփեր Բեքհեմը ծննդյան տարեդարձը նշել է Բուքինգհեմյան պալատում (լուսանկարներ)
Վիկտորյա և Դևիդ Բեքհեմների դուստր Հարփերը վեց տարեկան է դարձել: Ծննդյան տոնին աղջնակը հրավիրել է իր բոլոր ընկերուհիներին, իսկ հայտնի ծնողներն էլ իրենց հերթին՝ իրենց ամենամտերիմ մարդկանց: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Չնայած Հարփերի ծննդյան տոնը հուլիսի 10-ին է եղել, այսօր տոնը շարունակվել է: Հարփերն իր ընկերուհիներին հրավիրել է Բուքինգհեմյան պալատ և ծանոթացել է իսկական արքայադստեր հետ:
Լուսանկարները հրապարակել են աղջկա ծնողները, ովքեր վերջերս նշեցին ամուսնության 18-ամյակը:
«Որքան է Հարփերի բախտը բերել, նա հանդիպել է իսկական արքայադստերը Բուքինգհեմյան պալատում»,- գրել է Դևիդը: