Մալախովը պեղել է Պուտինի գաղտնիքները
Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը, ով Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարահանեց, Փարիզում եվրոպական պրեմիերայի ժամանակ էքսկլյուզիվ հարցազրույց է տվել ռուսական հեռուստաընկերությանը, որում նա պատմել է, թե ինչ է մնացել ռուս նախագահի մասին 4-մասաոց ֆիլմի կադրից դուրս: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի ծայրին, սակայն Պուտինը, ես վստահ եմ, կոճակը չի սեղմի»,- Մալախովի հետ հարցազրույցում նշել է ռեժիսորը:
«Պարոն Պուտինը զգուշավոր մարդ է, դա նրան սովորեցրել են: Մեր զրույցների բոլոր 20 ժամերին նա ոչ մի անգամ զուգարան չգնաց, ես դա հարգում եմ: Նա չափի սահման ունի ամեն ինչում, չափազանց շատ ջուր չի խմում, պարզապես անթերի մարդ»,- հավելել է Սթոունը:
Նա հիացել է ռուս նախագահի արտաքին տեսքից: