Ռուսաստանում թռչող և լողացող մեքենա են ստեղծել
«МАКС-2017» ավիատիեզերական սրահում ցուցադրվում է ռուսական թռչող և լողացող «Тритон» ավտոմեքենան: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այն երկու տեղ ունի և ցամաքում իրենից ներկայացնում է էլեկտրական մեքենա: Օդում այն դառնում է փափուկ թևերով ինքնաթիռ, իսկ ջրում՝ աերոգլիսսեր:
Մեքենայի երկարությունը 2.95 մետր է, բարձրությունը՝ 2.24 մետր, լայնությունը՝ 1.9 մետր:
Ցամաքում «Тритон»-ը կարող է ընթանալ մինչև 100 կիլոմետր՝ առավելագույնը 100 կիլոմետր/ժամ արագությամբ: Օդում և ջրում այն կարող է հաղթահարել մինչև 400 կիլոմետր հեռավորություն: