Պուտինն ու Մելանյա Թրամփն ընդհանուր լեզու գտան
Ուրբաթ օրը էլբի ֆիլհարմոնյայում ընթրիքի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայացքն «ուղղված էր մեկ մարդու վրա՝ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի»: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «Blick»-ին:
«Մելանյան հիացրել էր Պուտինին: Նա ձեռք էր մեկնել, Պուտինն այն սեղմեց և ի պատասխան ժպտաց: Հենց այսպես անցավ ռուս առաջնորդի առաջին հանդիպումը ԱՄՆ առաջին տիկնոջ հետ Համբուրգում «G20»-ի ժամանակ: Պուտինը և ծնունդով Սլովենիայից տիկինը երևում է հիանալի հասկացան իրար: Տոնական սեղանի շուրջ նրանք իրար կողքի էին նստել, մշտապես ժպտում էին իրար և խորացած զրուցում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է «Blick»-ը, Պուտինի և Մելանյա Թրամփի հայացքից չէր նկատվում, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այնքան էլ լավ չեն: