Ծիրանի շուկայում շատ հետաքրքիր իրողության ենք ականատես լինում
Այս տարի ծիրանի շուկայում շատ հետաքրքիր իրողության ենք ականատես լինում, տեղական շուկայում ծիրանի միջին գինը 200֊250 է , իսկ արտահանող ընկերությունները մթերում են 300+ դրամով։
Առաջին հայացքից պարապարադոքս է թվում, բայց իրականում իրավիճակը հետևյալն է։ Արտահանողները հիմնականում կիսահասածն են տանում, որ ճանապարհին երկար դիմանա, շուտ չփչանա, իսկ արդեն հասած և ավելի քաղցր բերքը ավելի էժան գնով իրացվում է տեղական շսւկայում։
Շահում են բոլորը և այգու տերերը և տեղական սպառողը և արտահանողը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս տարի արտահանվել է 5000 տոննա ավել ծիրան։
Հարություն Մնացականյան. Ֆեյսբուք