Ավելի քան 1 միլիոն դրամանոց «Էլիտար» հեռախոս՝ նվիրված Պուտին-Թրամփ հանդիպմանը
«Caviar» ընկերությունը, որը զբաղվում է թանկարժեք նյութերով հայտնի ընկերությունների սարքավորումների հավաքածուիների վաճառքով, թողարկել է «Nokia 3310»-ի «էլիտար» տարբերակը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նորույթն արժե 150 000 ռուբլի (մոտ 1 միլիոն 200 000 դրամ):
«Putin-Trump Summit» մոդիֆիկացիան նվիրված է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը տեղի ունեցավ հուլիսի 7-ին՝ «Մեծ 20-յակի» երկրների գագաթաժողովի շրջանակում Համբուրգում: Հեռախոսը բնական կաշվից պատյանի մեջ է:
Հեռախոսի հետևի մասում գրված է հանդիպման օրը, երևում են «G20»-ի տարբերանշանը և պետությունների ղեկավարների գլուխները: Հեռախոսի «սովորական» տարբերակն արժե 3 990 ռուբլի: