Ժերար Դեպարդյեին զրկել են վարորդական իրավունքից
Ֆրանսիացի հայտնի կինոդերասան Ժերար Դեպարդյեն, ով այս տարվա սկզբին ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն, կես տարով զրկվել է վարորդական իրավունքից' ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Համապատասխան որոշում այսօր կայացրել է Փարիզի ուղղիչ դատարանը' պահանջելով աստղից գանձել նաև 4000 եվրո:
Դեպարդյեն այս, ինչպես նաև նախորդ դատական նիստերին ներկա չի եղել' Չեչնիայում նկարահանվող ֆիլմի պատճառով: