«ԻՊ»-ը պաշտոնապես պարտվեց Մոսուլում
Իրաքի վարչապետ Հեյդալ ալ Աբադին պաշտոնապես հայտնել է Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների նկատմամբ տարած հաղթանակի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես հայտարարում եմ վերջի մասին, ահաբեկչական սուտ «պետության» ձախողման և ահաբեկչությանը հաղթելու մասին, որը տարածում էին «ԻՊ»-ի մարտիկները Մոսուլից»,- հայտնել է Ալ Աբադին՝ ելույթ ունենալով պետական հեռուստաալիքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի վարչապետը ժամանել է Մոսուլ և հայտնել քաղաքն «ԻՊ»-ից ազատագրելու մասին՝ շնորհավորելով իրաքցի զինվորականներին հաղթանակի կապակցությամբ: