Հրդեհ՝ Սամվել Կարապետյանին պատկանող «РИО» առևտրի կենտրոնում. կա 8 տուժած
Սամվել Կարապետյանին պատկանող «РИО» առևտրաային-ժամանցային կենտրոնում՝ Մոսկվայի Դմիտրովի մայրուղում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը՝ երկրի ԱԻՆ-ի հաղորդագրությանը հղում տալով:
«Հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնում: Այս պահին ճշտվում է՝ ինչ է այրվում, և որքան է հրդեհի տարածման մակերեսը»,- նշել են գերատեսչությունում:
Հաղորդվում է, որ առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 8 մարդ: Նրանք առևտրաժամանցային կենտրոնի աշխատակիցներ են: Ավելի ուշ հաղորդվել է, որ հրդեհը տարածվել է 70 000 քառակուսի մետր տարածքով: