Համբուրգում G20-ի դեմ ցույցերի ժամանակ 200 ոստիկան է վիրավորվել, 288 մարդ ձերբակալված է
Համբուրգում G20-ի ընթացքում շարունակվող զանգվածային անկարգությունների ժամանակ 288 մարդ է ձերբակալվել, որոնցից կեսն արդեն կալանավորված է: Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ միայն Դայխտորպլացում ցույցին 12 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները աղբամաններ են հրդեհել, բարիկադներ կառուցել, հետո հրդեհել բարիկադները: Ոստիկանները ջրցաններով փորձել են մարել կրակը:
Նշվում է, որ բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 200 ոստիկան: