Ադրբեջանցին դաժան ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականին
Ուկրաինայի քաղաքաներից մեկում ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի մի զինվորականի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Դեպքը տեղի է ունեցել Ռովնո քաղաքում: Տուժած 36-ամյա ուկրաինացին ծանր մարմնական վնասվածքներով և գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Միջադեպը սկսվել է սովորական լեզվակռվից, ինչից հետո 23-ամյա ադրբեջանցին իր ընկերների հետ միասին ծեծել է ուկրաինացուն և փախուստի դիմել: Այնուամենայնիվ որոշ ժամանակ անց նա հայտնաբերվել և ձերբակալվել է: