«Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում. Եվա Ռիվասը հայհոյել է սոցցանցերի օգտատերերին
Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում հայհոյել է իրեն քննադատող երկրպագուներին: Երգչուհին մասնավորապես գրառել է.
«Շատ մարդիկ, չիմանալով, թե ինչ է իրականում կատարվում իմ կյանքում, սխալ են ընկալել իմ՝ երկար բացակայությունը սոցկայքերից, և մոռացել իմ մասին: Ես նույնիսկ շատ ընկերներ եմ կորցրել, երբ նրանք որոշել են, որ Եվան «թռել»է: «Փորձեք ևս մեկ անգամ հայտնվել իմ կյանքում, երբ կհասկանաք, որ Եվան երկու տարի չկար ոչ այն պատճառով, որ «թռել» էր, այլ որովհետև նրան պետք էր ուժեր հավաքել՝ նոր նվաճումերի հասնելու համար: «Թռնել» ես կարող եմ միայն ձեր էրոտիկ երազներում»: