Ադրբեջանական օգտատերերը կոչ են անում հրապարակումներ անել միայն ռուսական «կիրիլիցայով»
Սոցիալական ցանցերի ադրբեջանական որոշ խմբերի ադմինիստրատորներ կոչ են անում ադրբեջաներեն լեզվով բոլոր տեղեկությունները հրապարակել միայն ռուսական «կիրիլիցայով»: Սա արվում է դրա համար, որպեսզի հայկական օգտատերերը Google Translate-ի, կամ այլ թարգմանչական ծրագրերի միջոցով չկարողանան թարգմանել կարևոր տեղեկություններ պարունակող հրապարակումներն ու դրանց տակ եղած մեկնաբանությունները:
Ինչպես գիտեք, ադրբեջանական բանակի մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տեղեկությունները «ջրի երես» են դուրս գալիս հիմնականում սոցիալական ցանցերում արված հրապարակումների միջոցով:
Արցախ Արմենիա. Ֆեյսբուք: