Թուրքիայի վարչպաետի նստավայրում շուրջ 43 պաշտոնյա է ձերբակալվել
Անկարայի գլխավոր դատախազության կողմից կատարվող հակագյուլենական գործողությունների շրջանակում Թուրքիայի վարչապետի նստավայրում շուրջ 43 պաշտոնյա է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Milliyet»-ը:
Ըստ պարբերականի՝ ձերբակալված պաշտոնյաները մեղադրվում են FETO-ի հետ գաղտնի հարաբերություններ ունենալու, գյուլենականների շրջանում հայտնի ByLock հաղորդակցության ծրագիրն օգտագործելու մեջ:
Նշվում է, որ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: