Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի
Երգահան, հեղինակ-կատարող, բանաստեղծ Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի...Շատ կարևոր է,որ արտաբերված խոսքերի մեծ մասում՝ «կարգին բառեր» օգտագործվեն: Ասենք՝ իրենց մեջ «դուխ» պարունակող բառեր,կամ «շրջապատի տղա» բնութագրող բառեր:Անչափ կարևոր է նման բառերի ճիշտ արտասանությունը.դրանք ներկայացնել է պետք մի այնպիսի առոգանությամբ,որ կարգին տղա լինելու հանգամանքը որևէ կասկածի առիթ չթողնի: Եվ երբ զգացվում է,որ զրուցակիցն արդեն գնահատել է դիմացինի լեզվական իմացության կարողությունները,հաջորդում է մերձեցման գործընթացը՝ հետևյալ հայտնի շարունակությամբ.«Որդի՞ տղա ես»...
Համատարած այս է,վերից-վար: Փաստորեն՝ նրանք,ովքեր նորմալ մարդկային լեզվով են խոսում՝ ոչ դուխ ունեն,ոչ ինքնասիրություն,ոչ էլ մռութին հասցնելու տղամարդկությու՞ն:Հենց այս հարցում են սխալվում «կարգին տղերքը»:Արվեստն ու գրականությունն են հերոսներ ձևավորում:Էդ հերոսներից շատերն «Արցախյան Ազատամարտ» են հաղթել,էսօր էլ հաղթում են նորերը,ու էդպես միշտ է լինելու,որովհետև էս ազգի գենը նմաններին է պատկանում:Իսկ պոռոտախոս կարգինների «հերոսություններն» ընդամենը մի թաղից մյուսը հազիվ ձգվող,ու սեփական անզորությունն ու վախը պաշտպանող խղճուկ միջոցներ են,որ վաղ,թե ուշ...Էս ի՞նչ հիվանդություն է մտել էս հասարակության մեջ:Ի՞նչ Հայաստան,ուր գնաս՝ բոլորն էս հիվանդությամբ են վարակված:Ասես՝ էս ազգն անմշակույթ,անդիմագիծ,անբնութագիր մի միավոր է,ում բնավ միևնույնն է՝ կվերանա՞,թե՞ չէ:...
Երբեմն,երբ էս ամենն անտանելի է դառնում,մտածում եմ՝ չբռնե՞մ հեռանամ էս ամենից... Մեկ է,էս հասարակությունը կարգին տղերքի ոչ կարիք ունի,ոչ պակաս:Եվ նույնիսկ ընդդեմ մոտեցումներով,բայց սկսում եմ հասկանալ նրանց,ովքեր լքել են էս իրականությունը,բնավ ոչ՝ երկիրն ու հայրենիքը...Բա սա վերանալ չէ,ի՞նչ է,- Կարգին տղերք:
Հայ կարգին տղամարդը նախ պետք է շրջապատի տղա լինի...Շատ կարևոր է,որ արտաբերված խոսքերի մեծ մասում՝ «կարգին բառեր» օգտագործվեն:Ասենք՝ իրենց մեջ «դուխ» պարունակող բառեր,կամ
«շրջապատի տղա» բնութագրող բառեր:Անչափ կարևոր է նման բառերի ճիշտ արտասանությունը.դրանք ներկայացնել է պետք մի այնպիսի առոգանությամբ,որ կարգին տղա լինելու հանգամանքը որևէ կասկածի առիթ չթողնի:
Եվ երբ զգացվում է,որ զրուցակիցն արդեն գնահատել է դիմացինի լեզվական իմացության կարողությունները,հաջորդում է մերձեցման գործընթացը՝ հետևյալ հայտնի շարունակությամբ.
«Որդի՞ տղա ես »...
Համատարած այս է,վերից-վար:
Փաստորեն՝ նրանք, ովքեր նորմալ մարդկային լեզվով են խոսում՝ ոչ դուխ ունեն, ոչ ինքնասիրություն,ոչ էլ մռութին հասցնելու տղամարդկությու՞ն:
Հենց այս հարցում են սխալվում «կարգին տղերքը» :Արվեստն ու գրականությունն են հերոսներ ձևավորում:Էդ հերոսներից շատերն «Արցախյան Ազատամարտ» են հաղթել,էսօր էլ հաղթում են նորերը,ու էդպես միշտ է լինելու,որովհետև էս ազգի գենը նմաններին է պատկանում:
Իսկ պոռոտախոս կարգինների «հերոսություններն» ընդամենը մի թաղից մյուսը հազիվ ձգվող,ու սեփական անզորությունն ու վախը պաշտպանող խղճուկ միջոցներ են,որ վաղ,թե ուշ...
Էս ի՞նչ հիվանդություն է մտել էս հասարակության մեջ: Ի՞նչ Հայաստան, ուր գնաս՝ բոլորն էս հիվանդությամբ են վարակված: Ասես՝ էս ազգն անմշակույթ, անդիմագիծ, անբնութագիր մի միավոր է, ում բնավ միևնույնն է՝ կվերանա՞, թե՞ չէ:
... Երբեմն, երբ էս ամենն անտանելի է դառնում,մտածում եմ՝ չբռնե՞մ հեռանամ էս ամենից... Մեկ է, էս հասարակությունը կարգին տղերքի ոչ կարիք ունի, ոչ պակաս:
Եվ նույնիսկ ընդդեմ մոտեցումներով, բայց սկսում եմ հասկանալ նրանց, ովքեր լքել են էս իրականությունը, բնավ ոչ՝ երկիրն ու հայրենիքը...
Բա սա վերանալ չէ, ի՞նչ է,
- Կարգին տղերք: