Ինչու՞ եք քուջուջ անում մեր աշխատավարձի մեջ (լուսանկար)
Օգոստոսի 1-ից ավտոկայանատեղիների վճարը թանկանում է: Փարքինգ Սիթի Սերվիս ընկերությունը օտարվեց, որպեսզի գի՞նը բարձրանա: Օտարման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը իր ելույթում նշեց, որ ակտիվների և պարտավորությունների ճշգրիտ արտացոլման մասին եզրակացություն ունենալու համար հրավիրվելու էր միջազգային հեղինակավոր աուդիտորական ընկերություն:
Հարց1. Որպես արտաքին օգտագործող, որտե՞ղ կարող եմ տեսնել եզրակացությունը և հրապարակվա՞ծ է արդյոք նրանց հաշվետվությունը:
Հարց2. Թանկացել է ամբողջ փաթեթը, թե՞ միայն sms ծառայությունը:
Եթե թանկացել է միայն sms ծառայությունը, ապա ինչպե՞ս եղավ, որ մրցակցություն չեղավ և հեռահաղորդակցության օպերատորների միջնորդավճարները հավասար թանկացրեցին, թե՞ որոշումով պարտադրվել են:
Հ.Գ.1 Նախկինում գործող 100 դրամը դարձել է 149, իսկ 500 դրամը 748 դրամ:
Հ.Գ.2 Ինչու՞ եք քուջուջ անում մեր աշխատավարձի մեջ:
Արմեն Գրիգորյան. Ֆեյսբուք: