Մենք վերադառնում ենք
Օրեր առաջ Operativ.am-ի խմբագրությունը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով իր գործունեությունը դադարեցնելու մասին: Սակայն այս օրերի ընթացքում խմբագրություն հասած բազմաթիվ հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները ոգեշնչեցին մեզ` ևս մեկ անգամ ապացուցելով, որ շուրջ 5 տարվա աշխատանքն ամենաբարձր գնահատականին է արժանացել` ընթերցողների շրջանում պահանջված լինելուն, նրանց հավատարմությանն ու սիրուն: Անչափ ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընթերցողների ջերմ խոսքերն ու խնդրանքները նպաստեցին նրան, որ Operativ.am-ի խմբագրությունը որոշում կայացրեց վերսկսել աշխատանքը` նոր մեծ էջ բացելով իր ճանապարհին:
Շնորհակալ ենք Օպերատիվի կողքին լինելու և աջակցելու համար: Հետևեք Հայաստանում և ողջ աշխարհում տեղի ունեցող բազմաբնույթ իրադարձությունների մասին օբյեկտիվ և օպերատիվ լրատվությանը, որը ձեզ կհրամցնենք անաչառ և բազմակողմանի կերպով: