Մերկելը խոստացել է Պուտինի հետ նախաճաշելիս հիշել Պորոշենկոյի մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի ծառայությունը հաղորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոստման մասին՝ չմոռանալ Ուկրաինայի ճակատագրի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ոչինչ Ուկրաինայի ճակատագրի մասին չի որոշվի առանց Ուկրաինայի: Այս մասին Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 8-ին Համբուրգում աշխատանքային նախաճաշի ձևաչափով կհանդիպեն Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի քննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: