Պուտինը նախագահական ընտրություններում չի առաջադրվի կուսակցության կողմից
Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրություններին կմասնակցի որպես ինքնաառաջադրված: Կրեմլում այս սցենարը դիտարկվում է որպես առաջնահերթություն: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «РБК»-ին, որը վկայակոչում է նախագահի քարտուղարությանը մոտ կանգնած աղբյուրին:
Այս ինֆորմացիան հաստատել է նաև մեկ այլ ռուս պաշտոնյա և Կրեմլին մոտ մեկ այլ զրուցակից:
Նրանցից մեկի խոսքով՝ Պուտինի առաջադրումը «Единая Россия» («Միացյալ Ռուսաստան») կուսակցության կողմից քիչ հավանական է: Մեկ այլ զրուցակից նշել է, որ Պուտինին հանրությունը ավելի շատ է աջակցում, քան նշված կուսակցությանը, դրա համար էլ նա կառաջադրվի ոչ թե կուսակցության կողմից, այլ ինքնուրույն:
2000 և 2004 թվականներին Պուտինն առաջադրվել է որպես ինքնաառաջադրված, իսկ 2011 թվականին՝ կուսակցության կողմից: