Ի՞նչ է դա ինձ տվել. Պուտինի չինացի նմանակը բողոքել է անձնական կյանքից
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա այցի ֆոնին արտասահմանցի լրագրողները հիշել են դեռևս 2011 թվականին «հայտնաբերված» քաղաքացի Լո Յուանփինին, ով Չինաստանի բնակիչ է: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Նա շատ է նման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Պարզվում է՝ 54-ամյա ագարակատերը մինչև այժմ չի գտել իր երկրորդ կեսին՝ չնայած միջազգային հայտնիությանը:
Անհոյ նահանգի բնակիչն ասել է, որ ռուս նախագահի հետ ունեցած նմանութունը նրան փառք և ճանաչում չի բերել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Ագարակատերն ասում է, որ մինչև այժմ աղքատ է և չի կարող իրեն թույլ տալ պսակադրման արարողություն կազմակերպել, նույնիսկ եթե ունենա սիրելի էակ:
«Իմ դեմքը բազում ԶԼՄ-ներին է եղել, և ի՞նչ է դա ինձ տվել: Բացառապես ոչինչ»,- նշել է նա: