Ամենաթանկ «Նիվա»-ն՝ կամուֆլյաժի գույներով
«АвтоВАЗ»-ը հրապարակել է ամենաթանկ «Lada 4×4»-ի լուսանկարը, որը կամուֆլյաժի նախշերով է պատված: Այս մասին գրում է Motor.ru-ն:
Մոդելն առաջին անգամ ներկել են կամուֆլյաժի գույներով գործարանային պայմաններում: Օգտագործվել է երեք գույն՝ բաց կանաչ, մուգ կանաչ և սև:
Ավտոմեքենան հանրությանը կներկայանա հուլիսի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում՝ «NivaFest»-ին: Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրիայի և Նիդերլանդների պատրաստված ներկայացուցիչներ: Նրանք բոլորը մասնակցելու են 13-կիլոմետրանոց մրցավազքին:
Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, հոբելյանական «4x4»-ը կթողարկվի ընդամենը 1977 նմուշով՝ ի պատիվ «Նիվա»-ի արտադրման մեկնարկի տարեթվի: