Պայթյուն՝ «General Motors»-ի գործարանում
Ամերիկյան Դեթրոյթում «General Motors»-ի գործարանում պայթյուն է որոտացել: Դեպքի հետևանքով մի քանի մարդ է տուժել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Fox 2» հեռուստաընկերությանը:
Ոստիկանության հաղորդմամբ՝ տուժածների թիվը «երեք և ավելի է»:
Այնուհետև հրշեջ ծառայությունից հաղորդել են, որ տեղի ունեցածը «մեծ պատահար չի եղել»՝ նշելով, որ տուժել է մեկ մարդ:
Հրշեջ ծառայության աշխատակիցները նշել են, որ «դա համարվում է ոչ մեծ պայթյուն կամ քիմիական ռեակցիա»:
2014 թվականին գործարանում պայթյունի հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս հինգը վիրավորվել էին: