«Մերկ» կրծքով Բելլա Հադիդը՝ նորաձևության շաբաթի ամենաքննարկվող մոդել (լուսանկարներ)
Փարիզյան «Haute Couture» Նորաձևության շաբաթի «Alexander Vauthier» աստղային ցուցադրության ամենաքննարկվող մոդել է դարձել 20-ամյա Բելլա Հադիդը, ով պոդիումին է հայտնվել առանց ներքնազգեստի և թափանցող տոպով: Այս մասին հայտնում է «Elle.ru»-ն:
Նրա երկրորդ կերպարը պակաս համարձակ չէր՝ արծաթագույն կիսաթափանցող զգեստ՝ խորը դեկոլտեով:
Վերջին ժամանակներում Բելլա Հադիդն ավելի հաճախակի է կարմիր գորգորին հայտնվում «մերկ» զգեստներով, որով էլ իրավամբ ստացել է ամենասեքսուալ երիտասարդ մոդելի կարգավիճակը: