Հայտնի է Մաքսիմկա լճում 7 հայերի մահվան պատճառը
Նավակը շրջվել է գերծանրաբեռնվածության պատճառով, որի հետևանքով ուղևորները մահացել են հուլիսի 2-ին ՌԴ Չելյաբինսկի մարզի Մաքսիմկա լճում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության ներկայացուցիչ Իվան Կոլկովը:
«Նավակի տարողունակությունը հինգ մարդ էր: Նավում եղել է ինը մարդ, նրանցից վեցը՝ երեխա: Այսինքն՝ չորս մարդով ավել է եղել, քան թույլատրվում էր: Նավակի բոլոր ուղևորները եղել են առանց փրկարարական բաճկոնների»,- ասել է նա:
«Լճի խորությունը եղել է 2,5 մետր: Մահացել է 7 մարդ, որից չորսը երեխաներ են եղել», – ասել է Կոլկովը:
ՌԴ ԱԻՆ մարզային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքսիմկա լճում երեխաներին նավակով շրջել տանելու որոշած տղամարդը մի քանի կոպիտ սխալ է գործել, որն արժեցել է նրա ու իր հետ եղածների կյանքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ողբերգական պատահարի հետևանքով հայեր են մահացել, այդ թվում՝ փոքր երեխաներ: Դժբախտ պատահարը 7 կյանք է խլել: