Մեծ Բրիտանայում 3 պատանի գորիլաներ ջարդուփշուր են արել կենդանաբանական այգին
Մեծ Բրիտանիայի քաղաքային կենդանաբանական այգիներից մեկում 3 պատանի գորիլաներ ջարդուփշուր են արել այն հատվածը, որտեղ գտնվել են հանգստյան օրերին: Այս մասին հայտնում է «Actualnews.org»-ը:
150-200 կգ քաշով կենդանիները հողից պոկել են ջրատար պլաստիկ խողովակներն ու փորձել են փորելով դուրս հանել էլեկտրահաղորդալարերը: Այդ հատվածում էլեկտրաէներգիան անջատված է եղել:
Նշվում է, որ գորիլաներն իրենց խուցերից դուրս եկած14 գտարեկան էգ Նդովեն և 15 տարեկան պատանիներ Կիվուն և Կիոնդոն են: Վերջիններս կշռում են համապատասխանաբար 200 և 150 կգ: Կենդանաբանական այգու պահակը նշում է, որ անկարգությունները տեղի են ունեցել հանգստյան օրերի ընթացքում, իսկ կարգուկանոն հաջողվել է հաստատել միայն երկուշաբթի:
Կենդանաբանական այգու աշխատակիցները փորձում են գնահատել գորիլաների կողմից հասցված վնասի չափը: Նշվում է, որ նյութական վնասի չափը անցնում է մի քանի հազար ֆունտ ստեռլինգը: