ԱՄՆ-ում 5-ամյա հայ փոքրիկի սպանության համար երեխայի հորը 25 տարվա ազատազրկում է սպասվում (տեսանյութ)
Հարավային Փասադենայի բնակիչ 35-ամյա Արամազդ Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում 5-ամյա որդու սպանության մեջ: Հիշեցնենք, որ երեխայի դին հայտնաբերել են հունիսի 30-ին: Այս մասին գրում է «Daily News»-ը:
Լրատվականի փոխանցմամբ, գործով հաջորդ լսումները տեղի կունենան օգոստոսի 16-ին։ Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի խոսքով, Անդրեասյանը որդուն սպանել է՝ կնոջը վերադարձնելու նպատակով։
Անդրեասյանի փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալին այս լուրը կաթվածահար է արել: Անդրեասյանը ժխտում է մեղադրանքները և պատրաստվում է դատարանում իր անմեղության մասին հայտարարել:
Հիշեցնենք, որ երեխայի մայրը որդու անհետացման մասին բարձրաձայնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր ներկայացել Սան Մարինոյում նշանակված հանդիպման վայր՝ երեխային իրեն փոխանցելու համար։ Գրեթե երկու ամիս անց երեխայի մարմինը գտել են Սանտա Բարբարա շրջանի Քաչումա լճի մոտ: