Հուլիսի 5-ը նաև բիկինիի օրն է. ով է դրա հեղինակը, և որոնք են աշխարհի ամենահամարձակ և անկեղծ լողազգեստները (լուսանկարներ)
1946 թ.-ի հուլիսի 5-ին, ֆրանսիացի ինժեներ Լուի Ռեարը (Louis Reard) աշխարհին ներկայացրեց առաջին մինի-լողազգեստը, որն անվանեց բիկինի: Այդ օրը համարվում է բիկինի ծննդյան ամսաթիվը:
Բիկինիի իրական պատմությունը սկսվեց 1946 թ.-ի հուլիսի 5-ին, երբ Լուի Ռեարը «Casino de Paris»-ից իր ծանոթ պարուհի Միշելին Բեռնարդինիին համոզեց հանրությանը ներկայացնել երկու մասից բաղկացած լողազգեստը: Բիկինին այնքան համարձակ էր, որ պրոֆեսիոնալ մանեկենուհիները հրաժարվում էին դրանով պոդիում դուրս գալ:
Դիզայներն իր հայտնագործությունն անվանեց ատոլ (օղակակղզի` Խաղաղ օվկիանոսում) Բիկինի, որտեղ 1946 թ.-ի հուլիսի 1-ին ԱՄՆ-ն ատոմային ռումբի առաջին փորձարկումն իրականացրեց: Այդկերպ Ռեարը որոշեց ընդգծել նորաձև լողազգեստի «պայթյունային» ազդեցությունը:
Ստորև ներկայացնում ենք բոլոր ժամանակների ամենաանկեղծ և համարձակ բիկինիները.