Սոլթ Լեյթ Սիթիում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ
Ամերիկյան Յուտա նահանգի Սոլթ Լեյթ Սիթի քաղաքում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց խմբի մեջ: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հայտնելով, որ պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 5-ը ստացել են տարբեր վնասվածքներ:
Ականատեսների խոսքերով՝ ավտոմեքենայի ղեկին կին վարորդ է եղել, ով դեպքի պահին հեռախոսով խոսելիս է եղել: ՃՏՊ-ից հետո կին վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Ներկա պահին նրան փնտրում է ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին նմանատիպ դեպք տեղի ունեցավ նաև Բոստոնում: Տաքսի ծառայության ավտոմեքենան մարդկանց ամբոխի մեջ էր մխրճվել, ինչի հետևանքով հիվանդանոցում էին հայտնվել 9 քաղաքացի: