Շնորհավորում եմ, իմ սիրելի բալիկ. ինչպես են Արամեն և Աննա Թովմասյանը նշել իրենց դստեր 1 ամսականը (լուսանկար)
Լրացել է Արամեի և Աննա Թովմասյանի դստեր՝ Աննա Մարիայի ծննդյան մեկ ամիսը:
Այս առիթով երգչուհին ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Այսօր իմ հրեշտակը դարձավ 1 ամսական։ Շնորհավորում եմ, իմ սիրելի բալիկ։ Առողջ լինես ու լավ մարդ մեծանաս։ Թող աշխարհի բոլոր բալիկները անհոգ մանկություն ունենան։ Եվ մի փոքր ուշացումով ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել բոլոր շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար։ Անչափ շնորհակալ եմ»: