Ամերիկացին ռեկորդ է սահմանել՝ 10 րոպեում 72 հոթ-դոգ ուտելով (տեսանյութ)
Ամերիկացի Ջոուի Չեստնատը հոթ-դոգներ ուտելու մրցույթում նոր ռեկորդ է սահմանել՝ 10 րոպեում 72 հոթ-դոգ ուտելով: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «New York Post» պարբերականին:
Այդկերպ՝ Չեստնատը դարձավ 10-րդ անգամ դարձավ լավագույնը՝ հաղթելով հուլիսի 4-ին Նյու Յորքում ԱՄՆ Անկախության օրը անցկացվող ամենամյա «Nathan's Famous Hot Dog Eating Contest» մրցույթին: Միևնույն ժամանակ ռեկորդակիրը նշել է, որ կարող էր ուտել ավելի շատ:
Անցյալ տարվա ռեկորդը նույնպես պատկանում է Չեստնատին: Այն ժամանակ ամերիկացին կերել էր 70 հոթ-դոգ: