Ջիգարխանյանի նախկին կինը հայտնել է ամուսնալուծության պատճառների մասին
Արդեն երկու տարի Տատյանա Վլասովան և Արմեն Ջիգարխանյանը միասին չեն ապրում: Նախորդ տարի նրանք մեծ սկանդալի մասնակիցը դարձան: Տատյանա Վլասովան մեծ գումարների դիմաց վաճառեց Տեխասի տունը, սակայն ցանկանում էր ստանալ նախկին ամուսնու մայրաքաղաքային բնակարանի մի մասը, ինչպես նաև նրա ավտոմեքենան, սակայն դատարանը Ջիգարխանյանի կողմն անցավ: Այս մասին գրում է «Teleprogramma.pro»-ն:
«Ուղիղ եթեր» հաղորդման եթերում դերասանի նախկին կինը պատմել է, թե ինչն է դարձել ամուսնալուծության պատճառը: Նա նշել է, որ Ջիգարխանյանը օտար է դարձել այն բանից հետո, երբ տարավ առաջին ինսուլտը:
«Վիտալինան այժմ իրեն այնպես է պահում, կարծես ես նրանց կողքին չեմ եղել, իսկ նա միակն է, ով կարող էր օգնել, երբ Արմենը հիվանդ էր: Այժմ ընթանում են մեր դատական գործերը, Վիտալինան շատ բան սուտ է ասում: Նրա խոսքով՝ Արմենի և Վիտալինայի հարաբերությունները սկսվել են 15 տարի առաջ, այն ժամանակ, երբ ես գնացել եմ ԱՄՆ; Այժմ Վիտալինան պաշտպանում է նրան ամեն ինչից և միաժամանակ ծիծաղի առիթ տալիս: Ես կցանկանայի, որ նրա կողքին այլ կին լիներ»,- նշել է Տատյանա Վլասովան: