Լավրովի կատակը՝ Պուտին-Թրամփ հանդիպման և եղանակի տեսության մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմի Պուտինի բանակցություններից սպասվող ակնկալիքները համեմատել է եղանակի տեսության հետ: Այս մասին գրում է KP.ru-ն:
Երկու առաջնորդների «G20»-ի ժամանակ հնարավոր հանդիպման մասին ակնկալիքների մասին հարցին պատասխանելով՝ Լավրովը նշել է. «Այսպիսի հարցեր են. իսկ ի՞նչ ենք մենք սպասում, ինչպիսի՞ն կլինի եղանակը»:
Նախարարի խոսքով՝ երկու երկրների նախագահները կընտրեն հանդիպման այնպիսի ձևաչափ, որն իրենց հարմար կլինի: Այս մասին հաղորդել է «РИА Новости» լրատվական գործակալությունը: