Թուրքիայում դատարանի շենքում անհայտ անձը սպանել է ոստիկանին, վիրավորել հայտնի փաստաբանին ու գերի վերցրել
Թուրքիայի Բուրսա նահանգի Գեմլիկ քաղաքում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, անհայտ տղամարդը սպանել է մի ոստիկանի և վիրավորել հայտնի փաստաբան Օզգյուր Աքսոյին դատարանի շենքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Bursa»-ին:
Նաև հայտնի է, որ հանցագործը գերի է վերցրել մի մարդու: Թե կոնկրետ ում, չի մանրամասնվում: Այս պահին հարձակվողը վնասազերծված է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Փաստաբան Աքսոյը Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ակտիվիստ է, որը կանգնած է ընդդիմական շարքերում:
Այս պահին ճշտվում են պատահարի մանրամասները: