Ֆրանսիայի մաքսայինները տղամարդու ստամոքսում 79 000 եվրո են գտել
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, որը Գերմանիայի հետ սահմանին է գտնվում, սահմանապահները բերման են ենթարկել մի նիգերիացու, ով փորձել է մեծ գումար տեղափոխել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «DNA»-ին:
Ինչպես հաղորդվում է, տղամարդուն կանգնեցրել են քաղաքային ավտոկայարանի մոտ: Ծառայողական շունը կասկածյալից թմրանյութերի հոտ է առել:
Տղամարդու գրպաններից 13 000 շվեյցարական ֆունտ է հայտնաբերվել: Նա դա բացատրել է նրանով, որ Իսպանիայի քաղաքացի է և աշխատել է ռեստորանում: Սահմանապահ ծառայության աշխատակիցները, այդուհանդերձ, որոշել են ռենտգենով ստուգել տղամարդուն: Արդյունքում կասկածյալի ստամոքսում 9 պահպանակ է հայտնաբերվել և դրանցում 200 և 500 եվրո թղթադրամներ են եղել թաքցված՝ ընդհանուր 79 000 եվրոյի չափով:
Տղամարդուն մեղադրանք են առաջադրել փողերի լվացման և թմրանյութերի մաքսանենգության համար: