Թրամփը նախագահության ամեն 5-րդ օրն անց է կացրել գոլֆ խաղալով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության ամեն հինգերորդ օրն անց է կացրել գոլֆի ակումբներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «NBC News»-ին, որը հետևել է Թրամփի այցերին գոլֆ ակումբներ՝ սկսած երդմնակալության արարողությունից:
Ինչպես հաղորդվում է, երկրի նախագահի պաշտոնավարման 165 օրից 36-ը նա անց է կացրել գոլֆ խաղալով: Հիմնականում ԱՄՆ նախագահը ժամանակն անց է կացնում Պալմ-Բիչում խաղալով: Այն Ֆլորիդա նահանգում է գտնվում: Նա նաև հաճախ է այցելում գոլֆի իր դաշտերը, որոնք գտնվում են Վաշինգտոնում և Նյու Ջերսիում:
Ինչպես հաղորդել է «The Hill»-ը, հուլիսի 4-ին Անկախության տոնի առթիվ իր հանգիստը ևս Թրամփն անց է կացրել Ֆլորիդայի գոլֆի ակումբում:
Որոշ պաշտոնյաների կարծիքով՝ Թրամփը գոլֆ խաղալն օգտագործում է որպես դիվանագիտական գործիք: