Վարդան Այվազյանը պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում անդրադառնում է Հայաստանում տիրող անմխիթար վիճակին, բյուջեի փոշիացմանը, իշխանությունների վարած սխալ քաղաքականությանը, սակայն խմբագրականի վերջում լավատեսական նոտա է հղում: «Հանրապետական Աշոտ Պապայանը, որը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հարձակվել էր լրագրող Հակոբ Կարապետյանի վրա, երեկ վերջինից հրապարակավ ներողություն է խնդրել։ Չգիտեմ, վերջնական գնահատականը, կարծում եմ, պետք է Հակոբը տա, բայց ես կարծում եմ, որ դա բոլոր դեպքերում Պապայանի կողմից նորմալ, տղամարդկային և խրախուսելի արարք է՝ մարդը չի ուզում, որ իր վրա խուլիգանի խարան մնա։ Հերթը պատգամավոր Վարդան Այվազյանինն է, որը, անշուշտ, պետք է ներողություն խնդրի Գոհար Վեզիրյանից։ Բայց, ենթադրում եմ, դա երբեք չի անի, որովհետև խուլիգանի խարանը նրան չի վախեցնում։ Ըստ երևույթին, բազմաթիվ այլ խարաններ ունի»: Արամ Աբրահամյանի խմբագրականն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: