Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները միմյանց շնորհավորել են ամուսնության 18-ամյակի առթիվ (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 4-ին, Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները տոնում են իրենց օրինական ամուսնության 18-ամյակը: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
Նրանք արդեն հասցրել են միմյանց շնորհավորել սոցիալական ցանցերի միջոցով:
«Մենք իսկապես արեցինք դա: Շնորհավորում եմ քեզ սիրելիս: Իմ հրաշալի կին, մայր և հզոր գործարար կին: Ես սիրում եմ քեզ»,- գրել է Դևիդ Բեքեմը իր ինստագրամյան էջում և արխիվային լուսանկար հրապարակել:
Վրկտորիան, միշտ սոցիալական ցանցերում ի ցույց է դրել իր սերը, բայց այս անգամ շնորհավորելիս միայն գրել է.
«Ես սիրում եմ քեզ: Համբուրում եմ»:
Սոցիալական ցանցերում ծնողներին շնորհավորել է նաև Բեքհեմների ավագ որդին, ով գրել է. «Մայրիկ և հայրիկ, ես ձեզ շատ եմ սիրում: Ես ուզում էի, որ դուք իմանաք, որ լավագույն ծնողներն եք ամբողջ աշխարհում»:
Բեքհեմները ունեն 4 երեխա՝ երեք տղա և մեկ դուստր: