Երևանում ջերմաստիճանն անցել է 40-ը. Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ ժամը 16:30 դրությամբ Երևանում +40 աստիճան է:
Ավելի վաղ՝ առավոտյան 9:00-ին, Գ. Սուրենյանը հայտնել էր, որ մայրաքաղաքում +30 աստիճան է, և նշում էր, որ նման բան առաջին անգամ է տեսնում: