Դինքի սպանության գործով 86 կասկածյալներից 30-ը կալանքի տակ են գտնվում
Ստամբուլում ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության առաջին նիստը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche welle»-ն՝ հղում տալով «Ակոս» պարբերականը։
Այս պահին 86 կասկածյալներից 30-ը կանալքի տակ են գտնվում։ Նշյալ քրգործով անցնող կասկածյալների թվում են իսլամի քարոզիչ, գյուլենական համայնքի առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, դատախազ Զեքարիա Օզը, չգործող ընդդիմադիր «Zaman» թերթի խմբագիր Էքրեմ Դումանլըն, ինչպես նաև Ստամբուլի և Տրապիզոնի ժանդարմեայի ներկայացուցիչներ։
Դատական նիստերին ներկա է գտնվել նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանը։