Նազենի Հովհաննիսյանին «մեղադրել են» չամուսնանալու և երեխաներ չունենալու մեջ (լուսանկար)
Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել:
Լիանա Զավարյան անունով մի օգտատերեր լուսանկարը մեկնաբանել է հետևյալ կերպ.
«Ինձ հետաքրքիր է, հարգելի Նազենի, Ձեր մտքով երբեւէ չի՞ անցել ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։ Թե չէ՝ փողերի հետեւից չեք հասցնի, ծերությունն էլ սարերի հետեւում չէ...»։
Դրասանուհին սրան ի պատասխան նշել է, որ կնոջ խոսքերը իրեն խիստ վիրավորել են.
«Հարգելի անծանոթ կին, իսկ Ձեր մտքով չի՞ անել 35 տարեկաններին ծեր չանվանել, քանի որ նրանց ամբողջ կյանքն առջևում է։ Եվ չե՞ք մտածել, արդյոք, որ գուցե մարդը շատ լուրջ պատճառներ ունի՝ չամուսնանալու կամ երեխաներ չունենալու համար։ Կամ գուցե մարդը չի հանրայնացնում իր անձնական կյանքը կամ գուցե պարզապես կարող է երեխաներ ունենալ առանց ամուսնանալու, կամ գուցե ընդհանրապես չի ցանկանում այս աշխարհում ավելացնել դժբախտների թիվը կամ, կամ, կամ... Դուք կին եք, ամենայն հավանականությամբ՝ մայր, ուստի պետք է ավելի ուշադիր և նրբանկատ լինեք։ Խոսքը էներգիա է, որը վերադառնալու վատ հատկություն ունի։
Ձեր խոսքերը՝ փողի հետևից չես հասցնի, վիրավորել են ինձ խիստ։ Ես երեք ընտանիք ունեմ և ես երջանիկ եմ նրանց համար ու պատրաստ եմ հանուն նրանց ամեն ինչի։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Եվ իմ աշխատանքը կամ, ինչպես Դուք եք ասում, փողերի հետևից վազքն, իրականում փորձ է իմ ընտանիքի համար լավ ապագա ստեղծելու։ Ես ինքս երազում եմ, որ հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն՝ լավ գենոֆոնդով, բայց, չիմանալով ուրիշի անձնական կյանքի մանրամասները, չի կարելի մեղադրել մարդուն անգործության մեջ կամ նրանում, որ նա երեխաներ չունի»։