Աստղաձորի գյուղատնտեսները փակել են Երևան բերող մայրուղին
Մարդիկ արդարացիորեն բողոքում են. ջուր չունեն ցանքատարածությունները ջրելու: Վերջին տվյալներով արձագանքել են միայն ճանապարհային ոստիկանությունից:
Գիտե՞ք ամենամեծ խնդիրը որն է. այս ամենը պայմանավորված չէ բացառիկ շոգ եղանակով, ֆորս մաժորով, սա կրկրնվում է ամեն տարի:սրան հետևելու է մի կերպ շոգից փրկված բերքի իրացման խնդիրը, հետո՝ գյուղատնտեսական վարկերի խնդիրը և այսպես զսպանակաձև շարունակում ենք անցնել նույնի միջով:
Իսկ այդ ընթացքում Կառավարությունն օպտիմալացնող գործողություններ է իրականացնում, ծախսեր է կրճատում, լավ էլ անում է, երևի, բայց մի բան գիտեմ՝ գյուղացին աղքատ լինելու իրավունք չունի, ու եթե ուզում ես երկիր զարգացնել, առաջին հերթին հարստացրու գյուղացուդ:
Սրբուհի Մարկոսյան.ֆեյսբուք: