Պուտինը պարգևատրել է Սի Ծինպինին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ծինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է Անդրեյ Պերվոզվանիի անվան մեդալով: Այս մասին գրում է «Ntv.ru»:
Չինաստանի առաջնորդը բարձրագույն պետական պարգևով պարգևատրվել է երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության շրջանակներում ձեռքբերումների համար: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Սի Ծինպինը ներկա պահին գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Սպասվում է, որ այսօր կկայանա երկու առաջնորդների հանդիպումը: Այցի շրջանակներում կստորագրվի հայտարարագիր՝ ռուս-չինական հարաբերությունների զարգացման ծրագիրը: