Սաակաշվիլին խոստացել է Պորոշենկոյից խլել Ուկրաինան
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ նա և ուրիշ վրացիներ կխլեն Ուկրաինան նախագահ Պետրո Պորոշենկոյից, Վլադիմիր Գրոյսմանից և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«Իրոք, Ավակովից արդեն վերցրել են ամեն ինչ՝ և՛ գազի սկզբնաղբյուրների վրա կառավարումը, և՛ ֆինանսական աղբյուրները, և՛ նրանց վարչապետն է «գրպանում», և Պորոշենկոն է վախենում նրանց հաճախակի զինված հարձակումներից և խորհրդարանում ստպված նրանց հետ պայմանավորվում է: Եվ հանկարծ հայտնվում են այդ վրացիները և փորձում են դադարեցնել ուկրաինացիների թալանը»,- գրառել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլին նաև խոստացել է «ծածկել կերակրամանը» և Պորոշենկոյից, Գրոսյմանից և Ավակովից խլել Ուկրաինան, որպեսզի այն վերադարձնի «հասարակ, տանջված ուկրաինացիներին»: